«Ոսկու շուկան» այսօր կվերաբացվի
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը թերացումներ է գտել «Ոսկու աշխարհ» տոնավաճառում, այժմ դրանց վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Ըստ մեր տեղեկությունների՝ այս պահին էլ կատարվում են համալրման ու թերությունների վերացման ինտենսիվ աշխատանքներ, և շուկան այսօրվա ընթացքում կվերսկսի իր գործունեությունը։