կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Որոշվել է կարգավորել լաբորատոր հետազոտությունների գործընթացը սահմանային վերահսկողության շրջանակում

Որոշվել է կարգավորել լաբորատոր հետազոտությունների գործընթացը սահմանային վերահսկողության շրջանակում

ՀՀ կառավարությունը նախատեսում է կարգավորել լաբորատոր հետազոտությունների գործընթացը սահմանային վերահսկողության շրջանակում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Սննդամթերքի պետական վերահսկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման քննարկման ժամանակ, հոկտեմբերի 24-ին ասել է հանրապետության վարչապետի տեսչական մարմինների ապարատի համակարգող գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։

Նախատեսվում է սահմանել իրավական կարգավորում, որի համաձայն՝ ներմուծող կազմակերպությունը ներմուծվող սննդամթեքրի փորձաքննության անհրաժեշտության դեպքում ինքը կկարողանա ընտրել լաբորատորիան, որը պետք է նմուշառում եւ համապատասխան փորձաքննություն կատարի։

Իսկ հետազոտության արդյունքների հետ անհամաձայնության դեպքում մթերքի տերը հնարավորություն կունենա իր հաշվին նմուշն ուղարկել այլ պետության ռեֆերենտ փորձնական լաբորատորիա այն ցուցակով, որը կհաստատի հանրապետության կառավարությունը։

Այդ լաբորատորիայի պատասխանը կհամարվի վերջնական մինչեւ ռեֆերենս-լաբորատորիայի նշանակումը արդեն Հայաստանի տարածքում։

Իշխանությունների կարծիքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա բարելավել լաբորատոր հետազոտությունների կազմակերպման գործընթացը։

  • Կիսվել: