ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որոշ ԺՊ-ներ կշարունակեն պաշտոնավարել․ ովքեր կմնան օրենսդիրում, ովքեր կգնան գործադիր․ «Հրապարակ»

Որոշ ԺՊ-ներ կշարունակեն պաշտոնավարել․ ովքեր կմնան օրենսդիրում, ովքեր կգնան գործադիր․ «Հրապարակ»

««Քաղպայմանագրի» ցուցակում ընդգրկվածները շունչը պահած՝ սպասում են, թե երբ է Նիկոլ Փաշինյանն ասելու՝ ով է գնում գործադիր, ով՝ ԱԺ, ով ինչ պաշտոն է զբաղեցնելու։ Փաշինյանն առանձնազրույցներ է ունեցել որոշ ԺՊ-ների հետ, որոնք շարունակելու են աշխատել իրենց պաշտոններում։ Ի դեպ, բոլորը ձգտում են գործադիր՝ եթե դա հնարավոր է։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։ 

Որոշ լուրերով՝ իրենց պաշտոններին կմնան ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարարի ԺՊ Անահիտ Ավանեսյանը, սոցապնախարարի ԺՊ Նարեկ Մկրտչյանը, ով ԱԺ-ից է տեղափոխվել գործադիր և նշանակվել Մեսրոպ Առաքելյանի պաշտոնանկությունից հետո։

Ինչ վերաբերում է Ավանեսյանին, նախապես նրան որոշել էին գործուղել խորհրդարան, սակայն Փաշինյանը փոշմանել է, քանի որ նախարարի համապատասխան թեկնածու չեն գտել։ Բացի այդ, այս պաշտոնին է հավակնում Արարատ Միրզոյանի սանիկ Նարեկ Զեյնալյանը, եթե Ավանեսյանին տանեին ԱԺ, ապա նախարար պետք է նրան նշանակեին, իսկ Փաշինյանը չի ցանկանում Միրզոյանի թիմին նման արտոնություն շնորհել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: