հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օրավարձով աշխատող և առաջիկայում գրանցվող աշխատողներն աջակցություն կստանա՞ն

Օրավարձով աշխատող և առաջիկայում գրանցվող աշխատողներն աջակցություն կստանա՞ն

Աշխատողները, որոնք աշխատում են օրավարձով, որոնք կգրանցվեն առաջիկայում, կարող են ակնկալել կառավարության միջնորդավորված աջակցությունը։ Այս մասին այսօր «Ազատության» ուղիղ եթերում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նա նշեց, որ նշված մարդիկ կարող են դառնալ միջոցառումների 9-րդ փաթեթի շահառու, եթե ծնողներ են հանդիսանում։

«Այդ դեպքում նրանց կարող է տրամադրվել 26 500 դրամի չափով գումար՝ որպես երեխային պետության օգնություն»,-ասաց Անանյանը ։

  • Կիսվել: