երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ողջիի աղտոտվելու մասին վնասի նախահաշվարկն ուղարկվել է Սյունիքի դատախազություն

Ողջիի աղտոտվելու մասին վնասի նախահաշվարկն ուղարկվել է Սյունիքի դատախազություն

2019 թ. հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն:

Ստուգումների ավարտից և արդյունքների ամփոփումից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում Տեսչական մարմնի կողմից առայսօր շարունակվող ստուգումներն իրականացվում են 2019 թ. հոկտեմբերի 28-ից:

  • Կիսվել: