շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նվեր ստացած 120 եվրոյանոց գինին պաշտոնյան չպետք է խմի. Փաշինյանը՝ Միրզոյանին

Նվեր ստացած 120 եվրոյանոց գինին պաշտոնյան չպետք է խմի. Փաշինյանը՝ Միրզոյանին

Ընդունված պրակտիկա է, որ երկու երկրների պաշտոնյաներ հանդիպման ժամանակ նվերներ են փոխանակում. Դա կարող է լինել, օրինակ գիրք, կոնյակ, գինի եւ այլն. Ասենք, կարող է գինին 120 եվրո արժողությամբ լինի, որը 60 հազար դրամի շեմն անցնում է:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառալով  օրենքների փաթեթին, որով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները:

Նա ընդգծեց, որ նման դեպքում ստիպված են լինում պարբերաբար ավելորդ թղթաբանությամբ զբաղվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում այդ հարցը քննարկել ենք: Մեր եզրակացությունն այն է, որ այդ գինին պաշտոնյան պետք է չխմի ու չօգտագործի, պետք է տան Պետական գույքի կառավարման կոմիտեի կառավարմանը: Կատակը մի կողմ, բայց կարող ենք գինու, կոնյակի ֆոնդեր ստեղծել, թող մնան, կարող է օգտագործվեն արարողակարգային այլ միջոցառման ժամանակ, թող 200 տարի այդ գինիները կուտակվեն, սա կարևոր սիմվոլ է ու պետք է կարգավորել»։

  • Կիսվել: