չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նորվեգիան ֆինանսական աջակցություն է տրամադրելու Հայաստանին

Նորվեգիան ֆինանսական աջակցություն է տրամադրելու Հայաստանին

Նորվեգիայի կառավարությունը 32 միլիոն նորվեգական կրոն (մոտավորապես 2.769.000 եվրո) կամավոր ներդրում է կատարել Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի գործողությունների ծրագրին աջակցելու համար։

Եվրախորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հելգե Սելանդն այդ առիթով հանդիպել է գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգի հետ։ Այդ մասին հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը, փոխանցում է «Լուրեր»-ը: 

  • Կիսվել: