ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր Մոսկվայից զանգել հարցնում էին՝ ՀՀ-ում կարո՞ղ է ծիրան մնացած լինի, ուղարկենք. Շիրակի մարզպետ

Նոր Մոսկվայից զանգել հարցնում էին՝ ՀՀ-ում կարո՞ղ է ծիրան մնացած լինի, ուղարկենք. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մոսկվայից իրեն զանգել են ու հարցրել՝ Հայաստանում մնացե՞լ է արդոյք ծիրան, իրենցն արդեն վերջացել է:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նոր Մոսկվայից զանգել հարցնում էին Հայաստանում կարող է ծիրան մնացած լինի ուղարկենք, այնտեղ եղածն արդեն պրծել է:

Ուժը միասնության մեջ է:

Ձեր ցավը տանեմ՛՛:

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ Ռուսաստանի տարբեր քաղաքների եւ, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր. Ռուսաստանի ադրբեջանցիները թույլ չէր տալիս, որպեսզի հայերը Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը կարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում:

Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկայում:

Հիշեցնենք նաև, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը եւ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ, որպեսզի խնդիրը վերջնականապես կկարգավորվի:

Նշենք, որ ծիրանի վաճառքը տեղի է ունենում «Բուխտա» մեծածախ առեւտրի կենտրոնում: Այն առաջարկել է մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ում որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները:

 

  • Կիսվել: