կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նոր գույներով, նոր համ ու հոտով․ 90-ականների սիրված Queen burger-ը վերաբացվեց նույն հասցեում (տեսանյութ)

Նոր գույներով, նոր համ ու հոտով․ 90-ականների սիրված Queen burger-ը վերաբացվեց նույն հասցեում (տեսանյութ)

Տիգրան Մեծ 17/4 հասցեում բացվեց հիմնովին վերանորոգված և վերափոխված  Queen burger արագ սննդի ռեստորանը: Գործելով դեռևս 1996 թվականից և լինելով մայրաքաղաք Երևանի ամենահին սննդի կետերից մեկը՝ վերաբացվող Queen burger-ը առաջին խոշորագույն բուրգեր հարթակն է լինելու Երևանում։

Queen burger-ում գները մատչելի են՝ հասանելի բոլորին։ Հարկ է նշել, որ ներդրվել են ռեստորանային նոր տեխնոլոգիաներ ու ստանդարտներ, որոնք համապատասխան են թե՛ մայրաքաղաքի բնակիչների և թե՛ Երևան ժամանած հյուրերի քիմքին:

Հիմնովին վերանորոգված երկհարկանի Queen burger-ում կա նաև մանկական բաժին՝ երեխաների ժամանցն ու ծնողների հանգիստն ապահովելու համար։ Արագ սննդի այս ռեստորանը վերափոխվել է՝ համապատասխանելով երիտասարդների ժամանցի ու հանգստի համար նախատեսված բոլոր պահանջներին։

Սա առաջին երիտասարդական սրճարանն է, որն իր հյուրերին սպասում է վաղ առավոտից`08:00-ից, մինչ ուշ գիշեր`03:00: Queen burger-ը նոր ստանդարտներ է սահմանում հանրային սննդի ոլորտում` արագ սննդի սիրահարներին հնարավորություն ընձեռելով այն վայելել բարձրակարգ ռեստորանային միջավայրում:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: