հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նավթի համաշխարհային գները ամենազգալի անկումն են գրանցել․ ռուբլին ևս արժեզրկվել է

Նավթի համաշխարհային գները ամենազգալի անկումն են գրանցել․ ռուբլին ևս արժեզրկվել է

Երբ Սաուդյան Արաբիան հայտարարեց պաշտոնական գների նվազման մասին, Brent տեսակի նավթի գինը նվազեց մինչև 31 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Ասիական շուկաներում նավթի գինը նվազել է ավելի քան 31%-ով այն բանից հետո, երբ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) չկարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել նավթ արդյունահանող մյուս երկրների հետ՝ արդյունահանման ծավալները կրճատելու հարցով:

Նավթի գների ներկայիս անկումը ամենազգալին է դարձել է 1991 թվականից ի վեր, երբ ավարտվեց Պարսից ծոցում պատերազմը: Goldman Sachs բանկի գնահատմամբ՝ նավթաշուկայում տիրող իրավիճակից ելնելով՝ վառելիքի արժեքն այժմ կարող Է ընկնել բարելի դիմաց մինչև 20 դոլար:

Կորոնավիրուսի բռնկման պատճառով համաշխարհային շուկայում նավթի ավելցուկ է առաջացել: Երկուշաբթի առավոտյան միջազգային արժույթի շուկայում նավթի գնանկումից հետո կտրուկ արժեզրկվել է նաև ռուբլին: Դոլարի գինը բարձրացել է մինչև 74 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը գերազանցել է 85 ռուբլին: ՌԴ Կենտրոնական բանկը հայտարարել է 30 օրով օտարերկրյա արտարժույթի գնումների կասեցման մասին։

  • Կիսվել: