Նախարարը՝ սիգի որսի կանոնակարգման և մանրաձկան իրացման մասին (տեսանյութ)
Սևանի էկոհամակարգի վերականգնման ուղիներին այսօր ուղիղ եթերում անդրադարձել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Տեսանյութին կից՝ նա գրել է. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման՝ կարճաժամկետ գործողությունների ճանապարհային քարտեզ. քաղաքացիական հասարակության և բնապահպանական հանրության աջակցության կարիքն ունենք»։
Նախարարի խոսքով՝ խիստ պայքար են մղելու մանրաձկի իրացման դեմ, իսկ սիգի որսը կանոնակարգելուն զուգահեռ՝ զարգացնելու են այլ, նաև էնդեմիկ ձկնատեսակների բազմացումը Սևանա լճի ավազանում: