հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նախարար Քերոբյանը ԵՏՀ պաշտոնյաների հետ քննարկել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարցեր

Նախարար Քերոբյանը ԵՏՀ պաշտոնյաների հետ քննարկել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Նարեկ Տերյանը։

Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավմանը, ՓՄՁ-ներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմների կիրառմանը վերաբերող մի շարք հարցեր։

Այնուհետև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում Բակիտժան Սագինտաևի նախագահությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի հետ։

  • Կիսվել: