Մսի իրացման շուկայի մշտադիտարկում է սկսվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր՝ հունվարի 15-ին, վաղ առավոտից սկսել են մսի իրացման շուկայի մշտադիտարկում:
Այսօրվանից բոլոր վաճառակետերում պետք է վաճառվեն միայն սպանդանոցում մորթված անասունի միս, դա պարտադիր պայման է:
ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանի խոսքով, կատարվել է մեծ աշխատանք, ավելացվել է սպանդանոցներրի թիվը:
«Կներդվեն բոլոր ջանքերը, կօգտագործվի հասանելի ողջ գործիքակազմը սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի կատարմանն ուղղված լիարժեք վերահսկողության համար»,-ասված է հաղորդագրության մեջ: