հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄՊՀ-ն նախաձեռնել է օրենսդրական բարեփոխումներ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով

ՄՊՀ-ն նախաձեռնել է օրենսդրական բարեփոխումներ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին խոշոր տնտեսավարող սուբյեկտների կողմից մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարելու և այլ կերպ տնտեսական գործունեությունը սահմանափակելու հնարավոր դեպքերը, մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Մասնավորապես, նախագծերը նպատակաուղղված են հավասարակշռելու առևտրային ցանց – մատակարարներ հարաբերությունները՝ նախատեսելով կարգավորումներ պայմանագրի համար ուշ վճարելու, պայմանագիր կնքելուց հրաժարվելու և բանակցային ուժեղ դիրքով պայմանավորված այլ դեպքերի համար։

Նախագծերով նախատեսվում է նաև կարգավորել գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում առկա խնդիրները, օրինակ՝ պայմանագրի համար ուշ վճարելը, որոնք պայմանավորված են իրացման շղթայում «պայմանագրային առավելություն» ունեցող կողմի առկայությամբ։

Նախագծերի ամբողջական փաթեթն արդեն իսկ ուղարկվել է շահագրգիռ սուբյեկտներին՝ դիտողություններ և առաջարկներ ստանալու նպատակով։ Փաթեթը հանրության համար հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/5502/about հղմամբ։

Դիտողությունների և առաջարկությունների դեպքում քաղաքացիները կարող են մինչև սույն թվականի ապրիլի 2️⃣1️⃣-ը դրանք ներկայացնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ [email protected] էլ. փոստի հասցեով։

  • Կիսվել: