ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրապարակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021-ի գործունեության հաշվետվությունը

Հրապարակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021-ի գործունեության հաշվետվությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը, որում ներկայացված են նախորդ տարում կատարված աշխատանքների հիմնական արդյունքները:

Հանձնաժողովից հայտնում են, որ մասնավորապես առանձին բաժիններով ներկայացված են մրցակցության պաշտպանության ոլորտում հարուցված վարույթների վիճակագրությունը և առավել նշանակալից գործերի նկարագրությունը, 5 ապրանքային շուկաներում կատարված ոլորտային ուսումնասիրությունները, մրցակցային վիճակի բարելավման միջոցառումները, հանրային իրազեկմանն ու միջազգային համագործակցությանն ուղղված աշխատանքները: Հատուկ անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի գործունեության 20-ամյակին:

Հաշվետվությանը  կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում

  • Կիսվել: