երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՄՊՀ-ն զարգացնում է համագործակցությունը ԿՈՄԵՍԱ-ի երկրների հետ. Գեղամ Գևորգյանը հանդիպել է կառույցի ներկայացուցիչների հետ

ՄՊՀ-ն զարգացնում է համագործակցությունը ԿՈՄԵՍԱ-ի երկրների հետ. Գեղամ Գևորգյանը հանդիպել է կառույցի ներկայացուցիչների հետ

Մրցակցության միջազգային ցանցի 22-րդ տարեկան համաժողովի շրջանակում Բարսելոնա կատարած այցի ընթացքում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի (ԿՈՄԵՍԱ) կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանձնաժողովից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Արևելյան և Հարավային Աֆրիկայի երկրների միջև մրցակցության և բիզնես միջավայրի խթանման ուղղությամբ  հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել  համագործակցության  հաստատման և հետագա քայլերի վերաբերյալ:

  • Կիսվել: