Մոտ ապագայում ակնկալում ենք պարտատոմսերի և բաժնետոմսերի նոր թողարկումներ. Քերոբյան
Մոտ վեց ամիս առաջ Կառավարությունը հաստատեց [Արժեթղթերի] Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
՛՛Այսօր Եվրոթերմ ընկերության կողմից մեկուկես ամիս առաջ թողարկված հինգ հարյուր միլիոն դրամ դոլար արժեքով և 12,5% արժեկտրոնով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հինգ իրավաբանական և 134 ֆիզիկական անձանց միջև, ընդ որում մոտ 120 հաճախորդ մինչև 5 մլն դրամ արժեքով պարտատոմսեր են ձեռք բերել, ինչը խոսում է իսկապես մանրածախ տեղաբաշխման մասին։ Մոտ ապագայում ակնկալում ենք պարտատոմսերի և բաժնետոմսերի նոր թողարկումներ։
Հիշեցնեմ, որ այս ծրագրի ներքո կառավարությունն իր վրա է վերցնում պարտատոմսերի թողարկման մեծ մասը և տոկոսների մի մասը։ Ծրագրի հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ՛՛,-նշել է նա։