ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել ու չի կարողանալու ապահովել անվտանգություն. Վարչապետ

Միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել ու չի կարողանալու ապահովել անվտանգություն. Վարչապետ

Պետությունը պետություն է այնքանով, թե ինչքան մարդ է այնտեղ ապրում, ինչքան մարդ  է այնտեղ ծնվում, ինչքան մարդ է այդ երկրի հետ կապում իր ու իր երեխաների ապագան։ Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ առնվազն 2023 թվականի հունվար-օգոստոսին մենք ունենք վերջին 5 տարիների համար ծնելիության ամենաբարձր ցուցանիշը, ինչը շատ կարևոր ազդակ է», - նշեց նա:

Փաշինյանն ասաց, թե իրենց առանցքային նպատակն այն է, որ Հայաստանում մարդիկ ապրեն, լինեն ազատ, ունենան ստեղծագործելու ու երջանիկ լինելու հնարավորություն:

«Մենք իրար հետ պետք է կարողանանք ապահովել Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների արտաքին ու ներքին անվտանգությունը: Անվտանգություն ասելով, սովորաբար, ընկալվում է սպառազինություն, բանակ, բայց միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել ու չի կարողանալու ապահովել անվտանգություն, եթե պետության հիմքում անվտանգային գործունակ հայեցարկարգեր ու գաղափարախոսություն դրված չէ», - նշեց վարչապետը:

  • Կիսվել: