երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի մրցութային առաջին փուլն ավարտվել է

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի մրցութային առաջին փուլն ավարտվել է

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի հարցը գտնվում է մրցութային փուլում, Ազգային ժողովում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը:

Նա ասաց, թե երկփուլանի մրցույթ է, առաջին փուլը նախագծային իմաստով ավարտել են:

«Դրա համար կառավարությունը նախատեսել է 1,5 միլիոն եվրո, հիմա գտվում ենք 2-րդ փուլում. Աստծո հաջողությամբ, հույս ունենք, որ կիրականացնենք այդ ամենը», - ասաց փոխքաղաքապետը:

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման և վերակառուցման երկրորդ ծրագրի համար 2022 թվականի նախագծով նախատեսվել է 6,6 միլիարդ դրամ։

«Իսկ մետրոպոլիտենի ենթակառուցվածքների, շարժասանդուղքների նորոգման համար` 500 միլիոն դրամ»,- հավելեց Ներսեսյանը։

  • Կիսվել: