չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների. ՀՀ վարչապետ

Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների. ՀՀ վարչապետ

Երեկվա համեմատ կորոնավիրուսի դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ «Օմիկրոն» շտամը, որը հայտնի է իր տարածելիության մեծ արագությամբ, արդեն կամաց-կամաց մտնում է գործողության մեջ: Հետևաբար պետք է կրկին վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև բոլոր այն քննադատություններին, որոնք վերաբերում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին: Փաշինյանի խոսքով՝ դրանք որևէ հիմք չունեն:

«Աշխարհում առաջիններից ենք, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Այս դահլիճում ահավոր ծանր քննարկումներ ենք ունեցել այդ թեմայով: Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ բիզնեսները նորից 1 ամսով փակվեն ու այլևս վերականգնվելու հույս չունենան: Սահմանափակումները, որ մտել են ուժի մեջ, մեր տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն դրանց իրականացմանը: Խոսքը հանրային սննդի և ժամանցի վայրերում միայն պատվաստված կամ բացասական թեստ ունեցող քաղաքացիների մուտքի թույլտվության մասին է: Պատասխանատուն տնտեսվարողն է: Սա արվում է  հենց տնտեսվարողների շահերից»,- ասաց նա:

  • Կիսվել: