երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մեր նպատակն է ժամանակի ընթացքում հասնել Թուրքիայից ցանկացած տեսակի ապրանքի ներմուծման արգելքի. Վարոս Սիմոնյան (տեսանյութ)

Մեր նպատակն է ժամանակի ընթացքում հասնել Թուրքիայից ցանկացած տեսակի ապրանքի ներմուծման արգելքի. Վարոս Սիմոնյան (տեսանյութ)

Եվս վեց ամսով Թուրքիային վերջնական սպառման ապրանքներ ներկրելու արգելքը նախորդի տրամաբանական շարունակությունն էր։Մենք նպատակ ունենք՝ ամբողջովին արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Վարոս Սիմոնյանը։

Նա նշեց, որ որոշ գործարարներ մինչև արգելքի ուժի մեջ մտնելն արդեն իսկ դադարեցրել էին ներմուծումները:

՛՛Այս պահի դրությամբ Թուրքիայից 22 մլն դրամի ներմուծում է եղել, միայն հումք՝ գործվածք, կաշի և որոշ շինանյութեր, որոնք իրականում մեր տնտեսությունում գործող որոշ արտադրությունների համար՛՛,-ասաց փոխնախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են Հայաստնում դեռ գործում թուրքական ապրանքանիշերի խանութներ՝ Սիմոնյանը նշեց, որ երբ իրենք 2020 թվականի հոկտեմբերի 20-ին որոշումը կայացրեցին, փետրվարին փոփոխություն եղավ, և որոշ ներկրողների թույլ են տվել կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները. ՛՛Նոր որոշման մեջ այդ դրույթը հանվել է, որովհետև վերջիններիս ունեցել են խելամիտ ժամկետ, որ իրենց հաջորդ պատվերը տալուց թուրքական ապրանքներ չլինեն՛՛։

Միևնույն ժամանակ Սիմոնյանը հավելեց, որ նշանակություն չունի, թե ո՛ր երկրից է ներկրվում թուրքական ապրանքը, այն ամեն դեպքում չի թույլատրվում։

Խոսելով այն մասին, թե որոնք են այլընտրանքային շուկաները՝ նա նշեց ԵԱՏՄ երկրների շուկաները, Իրանն ու Չինաստանը։

 

  • Կիսվել: