հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Մեր առևտրաշրջանառությունը վստահորեն դրական միտում է ցույց տալիս. Պուտինը՝ Փաշինյանին

Մեր առևտրաշրջանառությունը վստահորեն դրական միտում է ցույց տալիս. Պուտինը՝ Փաշինյանին

Մեր առևտրաշրջանառությունը վստահորեն դրական միտում է ցույց տալիս: Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

՛՛Անցյալ տարի այն աճել է ավելի քան 83%-ով և հասել 5 մլրդ դոլարի՝ այս տարվա հունվար-մարտին ավելանալով ևս 1,5 մլրդ դոլարով: Եթե այս գործընթացը նման տեմպերով զարգանա, ապա մենք, անշուշտ, կգերազանցենք նախորդ տարվա ռեկորդը՛՛,-հավելել է նա:

Պուտինը նաեւ ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակում է ակտիվ զարգանալ։

  • Կիսվել: