ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Մենք ունենք կայուն հետընթաց. այսպիսի կատարողականներով հեռու գնալ չենք կարող. Դավիթ Խաժակյան

Մենք ունենք կայուն հետընթաց. այսպիսի կատարողականներով հեռու գնալ չենք կարող. Դավիթ Խաժակյան

Ակնկալվում էր, որ 2021-ը պետք է լիներ ավելի լավը, քան առնվազն 2018 թվականը, բայց կատարողականը կազմել է 73,3 տոկոս: Այսինքն մենք ունենք կայուն հետընթաց, ինչը նշանակում է, որ նախորդ տարի մեր կայացրած որոշումը ճիշտ էր։ Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը․ «2018-ին, որը համարվում էր անցումային տարի, Երեւան քաղաքի բյուջեի կատարողականը ծախսերի մասով կազմել էր 78 տոկոս, 2019-ին՝ 79 տոկոս, 2020-ին, որը պատերազմի եւ կովիդի տարի էր՝ 55 տոկոս: 

Հիմա ես կոչ չեմ անի դեմ քվեարկել այս կատարողականին, քանի որ քննարկում ենք նախորդ քաղաքապետի կատարողականը: Բայց կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիները տեսնեն ու լսեն սա: Այսպիսի կատարողականներով հեռու գնալ չենք կարող: Մենք դեմ ենք քվեարկելու դրան:

Ես շատ հույս ունեմ, որ 2022-ին մենք ավելի բարձր հայացքով կնայենք մեր քաղաքացիներին եւ կասենք, որ նախկին բացթողումները կարողացել ենք շտկել»,-ասաց նա:

Ի վերջո, Երեւանի ավագանին 42 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ի գիտություն ընդունեց Երեւանի քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարողականը:

  • Կիսվել: