շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք բավական ոգեւորված ենք. սա ամենաբարձր ցուցանիշն է, որի երբեւէ Հայաստանը հասել է. Քերոբյանը՝ Fitch-ի զեկույցի մասին

Մենք բավական ոգեւորված ենք. սա ամենաբարձր ցուցանիշն է, որի երբեւէ Հայաստանը հասել է. Քերոբյանը՝ Fitch-ի զեկույցի մասին

Fitch-ի զեկույցում նշվում է Հայաստանում մեղմ արժեզրկման մասին, բայց որ կհասնի 2022-ի հունվարի 1-ի մակարդակին, այդպիսի արտահայտոթյուն չեմ հիշում Fitch-ի հաշվետվության մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք բավական ոգեւորված ենք եւ բավական երկար ենք աշխատում Fitch-ի հետ, որպեսզի ըստ իրենց մեթոդաբանության նաեւ ուղղենք այն թույլ կետերը, որ կա մեր  կառավարման մեջ կամ ֆինանսներում, որ կարողանանք արձանագրել աճ: Շատ լավ է, որ մենք հասանք այն վարկանիշին, որը Հայաստանի ամենաբարձր վարկանիշն է: Իհարկե, եղել են նախկինում էլի այսպիսի վարկանիշներ, բայց սա իրականում ամենաբարձր ցուցանիշն է, որի երբեւէ Հայաստանը հասել է: Սա բնականաբար, մեզ համար բավարար չէ, մեր նպատակն է հասնել այսպես կոչված, Investment Grade-ի, որը «BB-»-ն է: Դրան հասնելու համար դեռ երեք քայլ ունենք: Հետեւողական աշխատանքի արդյունքում դա հնարավոր է: Fitch-ը իր զեկույցում նշել է լավ ու վատ բաների մասին, մենք բոլոր կետերին ուշադրություն ենք դարձնում»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (ԷԵՎ) արտարժույթով՝ «BB-»-ից «B+»-ի, կանխատեսումը կայուն է, վկայում է գործակալության մամուլի հաղորդագրությունը։

 

  • Կիսվել: