կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեկ զբոսաշրջիկը ՀՀ-ում ծախսում է 1200 դոլար, մեկ զբոսաշրջիկից ՀՀ բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ. Քերոբյան

Մեկ զբոսաշրջիկը ՀՀ-ում ծախսում է 1200 դոլար, մեկ զբոսաշրջիկից ՀՀ բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ. Քերոբյան

Նախնական տվյալներով մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար:

Այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Առաջին 9 ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ: Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն: Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է մոտ 1200 դոլար:

Էլի մեր տնտեսական վերլուծությունների կենտրոնի հաշվարկներով՝ 1 զբոսաշրջիկից ՀՀ բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ: Այսինքն՝ մենք խոսում ենք այն մասին, որ ներգնա զբոսաշրջությունից ՀՀ բյուջե մտնում է մոտ 100 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը:

Խոսելով բյուջեի նախագծից՝ նախարարն ասաց, որ զբոսաշրջության բյուջեն վերջին 3 տարում ավելացել է մոտ 6.5 անգամ, 2 միլիարդ դրամից աճել է, և 2024-ի համար նախատեսված է 13 միլիարդ 188 մլն դրամ: Ընդհանուր առմամբ մարքետինգային ակտիվությունների համար 2024-ին նախատեսվել է հատկացնել 1.5 մլրդ դրամ՝ այս տարվա 990 մլն-ի և անցյալ տարվա 170 մլն դրամի համեմատ:

Նախարարը նաև ասաց, որ 2024-ին սկսում են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր, որի ներքո պլանավորում են կառավարության ծրագրում նշված 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը:

  • Կիսվել: