հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ապրիլին Հայաստան է այցելել 172,705 զբոսաշրջիկ

Ապրիլին Հայաստան է այցելել 172,705 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կողմիտեն ներկայացրել է 2026 թվականի ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
 
2026 թվականի ապրիլին Հայաստան այցելել է 172,705 զբոսաշրջիկ։
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 123,705։
 
2026 թ․ ապրիլին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)։
 
Ներկայացված են նաև 2026 թ․ ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։
 

  • Կիսվել: