հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեդվեդևը խոսել է նիկոտին պարունակող չծխվող խառնուրդների՝ ԵՏՄ-ում արգելքի անհրաժեշտության շուրջ

Մեդվեդևը խոսել է նիկոտին պարունակող չծխվող խառնուրդների՝ ԵՏՄ-ում արգելքի անհրաժեշտության շուրջ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում նիկոտին պարունակող չծխվող խառնուդների արգելքի անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե դա (նիկոտին պարունակող չծխվող խառնուդները) սննդամթերք է, եթե Եվրասիական տնտեսական միության գոյություն ունեցող կանոնների ու ապրանքային նոմենկլատուրայի եւ որոշումների շրջանակում է, որոնք ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կամ արդեն միջպետական կոլեգիաների մակարդակում… Մեր ինչի՞ն է պետք նման մթերքը... Անհրաժեշտ է ուղղակի արգելել դա»,- ասել է ՌԴ վարչապետը ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի եւ սպառողների իրավունքների պաշտպանության ու մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր նիկոտին պարունակող արտադրանքի շրջանառության վերահսկողության ուժեղացման հարցի քննարկմանը:

Ռուսաստանի վարչապետն ասել է. «Ես նկատի ունեմ, որ պետք է աշխատանք տանել, որ նախաձեռնությունը Եվրասիական կոլեգիա գնա ՌԴ անունից, եթե անհրաժեշտ է, մենք դա նաեւ կառավարությունների ղեկավարների խորհրդում կքննարկենք, եւ այդ արտադրանքն ուղղակի արգելել, ընդ որում՝ Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում, որովհետեւ մենք սահմաններ չունենք»:

Նա նշել է, որ ամեն ինչ պետք է հասցնել «մինչեւ տրամաբանական ավարտ»: «Ինչպես կարգավորման առումով, ակտեր ընդունել, որոնք արգելում են Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում այդ աղբի վաճառքը, եւ բնականաբար, մինչեւ վերջ հասցնել տրամաբանական իրավապահ միջոցառումները, հարուցված քրեական գործերը քննել, դատարան փոխանցել»,-ասել է Մեդվեդեւը:

  • Կիսվել: