երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մատնահարդարման պարագաներ ու եղունգի խնամքի միջոցներ արտադրող «Մենօկ» ընկերությունն արտոնություն ստացավ

Մատնահարդարման պարագաներ ու եղունգի խնամքի միջոցներ արտադրող «Մենօկ» ընկերությունն արտոնություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց  «ՄԵՆՕԿ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՄԵՆՕԿ» ՀՁ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել մատնահարդարման պարագաների, եղունգի խնամքի միջոցների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2006թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 276 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 20 աշխատատեղ՝ 320 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 37-ի՝350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 276 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22․7 մլն դրամ:

  • Կիսվել: