ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մարդիկ բավականին եկամուտ են ստանում, բայց դա ոչ մի տեղ գրանցված չէ. Սուքիասյանն ԱԺ-ում անդրադարձավ անշարժ գույքի վարձակալության շուկայում տիրող իրավիճակին

Մարդիկ բավականին եկամուտ են ստանում, բայց դա ոչ մի տեղ գրանցված չէ. Սուքիասյանն ԱԺ-ում անդրադարձավ անշարժ գույքի վարձակալության շուկայում տիրող իրավիճակին

ԱԺ-ում 2022թ-ի բյուջեի տարեկան հաշվետվության զեկույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։

«Դուք ասացիք, որ 2008թ-ին  շինարարությունը ՀՆԱ-ի մեջ բավականին մեծ տոկոս է կազմել, եթե հնարավոր է՝ դա գումարային ասեք ու համեմատեք 2022թ-ի շինարարության ծավալի հետ», - ասաց Սուքիասյանը։

Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց․

«Այս պահին ձեռքիս տակ չունեմ տվյալներ, բայց մենք համեմատություն ենք արել ու տեսել ենք, որ 2022թ-ին տեղի ունեցած աճը ավելի բազմակողմանի է, մենք ունենք աճ շինարարության, ծառայությունների ոլորտում և այլն ու մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր աճը լինի բազմակողմանի»։

Խաչատուր Սուքիասյանի երկրորդ հարցը վերաբերում էր վարձակալության շուկայում գործող հարկային կարգավորումներին։

«ՀՀ-ում վարձով տրվող բնակարանները որպես ծառայություն են դիտարկվում, եթե կառավարությունը ճիշտ հարկային աշխատանք տանի, մեզ մոտ կփոխվեն բոլոր ցուցանիշները և եկամտահարկը, համախառն ներքին արդյունքը կբարձրանան։ Բնակարան վարձով տվողը ֆիզիկական անձ է, մեր երկրում կան մարդին, ովքեր եկամուտ են ստանում, բայց դա գնահատված չէ ու չգիտենք՝ այդ մարդը ցուցակում գրանցվա՞ծ է որպես նպաստ ստացող կամ եկամուտ չունեցող անձ»,- ասաց պատգամավորը։

Արձագանքելով՝ Վահե Հովհաննիսյանը  պատասխանեց․

«Եկամուտների համատարած  հայտարարագրման ներդրումը մեծապես նպաստելու է Ձեր ասած խնդրի լուծմանը, բայց նաև մենք պետք է աշխատանք տանենք այս հարցը ավելի լավ լուծելու համար, այստեղ համայնքների հետ աշխատանքի խնդիր էլ կա, պետք է սինխրոնիզացնենք մեր գործողությունները»։ 

  • Կիսվել: