կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մաքսատանը առաջին օրվա համար տուրք չի գանձվի. Դա կխրախուսի, որ մեքենաները մաքսազերծեն մեկօրյա ժամկետում

Մաքսատանը առաջին օրվա համար տուրք չի գանձվի. Դա կխրախուսի, որ մեքենաները մաքսազերծեն մեկօրյա ժամկետում

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ:

Մասնավորապես, ՊԵԿ-ի Հյուսիսային մաքսատուն-վարչությունում (Գյումրու ԱՏԳ կենտրոնում) առկա է հետևյալ պատկերը՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում Գյումրու ԱՏԳ կենտրոնում բեռնաթափվում է միջինում 160-180 ավտոմեքենա, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում բաց է թողնվում միջինում 130-180 ավտոմեքենա, ներկայումս կայանված է 1500-1600 ավտոմեքենա և այլն:

Գյումրու ԱՏԳ կենտրոնում առկա է մոտ 120 արգելապահված մեքենա, որոնց համար օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր պահպանության ժամկետը լրացել է: Պետական տուրքի նոր դրույքաչափով կիրառման արդյունքում հնարավոր կլինի մաքսային վարչարարությունն իրականացնել առավել արագ և արդյունավետ, քանի որ մաքսային մարմնի կողմից էլ թողունակության ավելացման առումով իրականացվել են բեռնաթափման ծավալների ընդլայնմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև սպասարկող անձնակազմի համալրում:

Նախագծի համաձայն` առաջին օրվա համար պետական տուրք չի գանձվի՝ դրանով խրախուսելով ավտոմեքենաների մաքսազերծումը մեկօրյա ժամկետում իրականացնելը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմնի կողմից մաքսատուն-վարչության տարածքից տրանսպորտային միջոցների բացթողումն իրականացնել մաքսատուն-վարչության տարածքի համար նախատեսված թողունակությանը համապատասխան:

  • Կիսվել: