չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մանրամասն քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները

Մանրամասն քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում մանրամասն քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները (բարիերները): Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Նհեր Գրիգորյանի գրասենյակից։

Մասնավորապես քննարկման արդյունքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշում է կայացվել մինչև ս.թ. օգոստոսի 1-ը ներկայացնել առձանագրված խնդիրների լուծման առաջարկներ, որոնք կներառվեն ԵԱՏՄ անդամ մի պետությունից ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ սահման չունեցող մյուս պետություն ապրանքների անխոչընդոտ փոխադրման համար լիարժեք պայմանների ստեղծման վերաբերյալ միջոցառումների ծրագրում:

  • Կիսվել: