ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է վարչապետին

Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է վարչապետին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ Վարչապետին՝ հանգստայն ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։

Առաջարկի հիմնավորումը կայանում է նրանում, որ այս ժամանակահատվածում բուժաշխատողները աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակը իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի՝ շարունակելու իրենց գործունեությունը։

Այս առաջարկը կյանքի կոչելով ոչ միայն կարևորվում է բուժաշխատողների կյանքն ու առողջությունը, այլև, խթանում է Հայսատանի Հանրապետությունում գործող հյուրնոցային բիզնեիսի գործունեությանը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում։

  • Կիսվել: