շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղիում այսօր բաժանելու է իր ութ հազար հավն ու փակվելու է. 88 աշխատող մնում է անգործ. Թագուհի Թովմասյան

«Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղիում այսօր բաժանելու է իր ութ հազար հավն ու փակվելու է. 88 աշխատող մնում է անգործ. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր անդրադարձավ հավկիթի շուկայում տիրող իրավիճակին:

Պատագամվորն ասաց, թե «Շիրակ» թռչնաֆաբրիկան իջեցրել է ձվի գինը ու հավկիթը վաճառվում է 30-ից 35 դրամով, սակայն դրա արդյունքում տուժում են փոքր ընկերությունները:

«Ինձ քիչ առաջ տեղեկացրեցին, որ «Լուսակերտ» թռչնաբաբրիկան Նոր գեղի համայնքում այսօր բաժանելու է իր ութ հազար հավն ու փակվելու է. 88 աշխատող մնում է անգործ: Արդյոք սա ազատ, արդար ու թափանցիկ մրցակցության դրսևորում է, երբ ավելի խոշոր ընկերությունը դեմպինգ է անում ու փոքր ընկերությունները դրանից խեղճանում են», - հայտարարեց Թովմասյանը:

Նա, դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, ասաց, որ «Աշտարակ» ընկերությունը դիմել է այս հարցով, որ հանձնաժողովը վերաբերմունք արտահայտի, բայց հանձնաժողովը շարունակ ուսումնասիրում է:

«Ու մինչև դուք ուսումասիրում եք խնդիրը, այդ ընթացքում ընկերություն է փակվում», - նշեց պատգամավորը:

Գեղամ Գևորգյանն էլ հայտարարեց, թե «Շիրակ» թռչնաֆաբրիկայի շեմը 10 տոկոսին էլ մոտ չէ ու չի կարող դեմպինգ իրականացնել:

«Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են, շղթա է գործում՝ մի սուպերմարկետում գինն իջնում է, մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս ունեցող տնտեսվարող սուբյեկտը իրականացնել դեմպինգ», - նշեց նա:

  • Կիսվել: