չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Լրիվ ավարտել ենք Շամբ-Լծեն ճանապարհի կառուցման աշխատանքները, և գրեթե ավարտել ենք Տաթև–Լծեն ճանապարհը. Սանոսյան

Լրիվ ավարտել ենք Շամբ-Լծեն ճանապարհի կառուցման աշխատանքները, և գրեթե ավարտել ենք Տաթև–Լծեն ճանապարհը. Սանոսյան

Ավարտել ենք Շամբ-Լծեն ավտոճանապարհի կառուցման աշխատանքները, և գրեթե ավարտել ենք Տաթև–Լծեն ավտոճանապարհը։ Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Հիմա Նորավանից դեպքի Շամբ ուղղությամբ ենք աշխատանքներ կատարում։ Այնտեղ գործող ասֆալտապատ տարածքը փոխարինում ենք նորով, և որոշ հատվածներում լայնացման աշխատանքներ են տարվում»,–ասաց նախարարը։

Սանոսյանը հայտնեց, որ հիմա նշված ճանապարհահատվածները երթևեկելի են։

Անդրադառնալով Հյուսիս–հարավ ճանապարհի սյունիքյան հատվածի շինարարությանը` նախարարը նշեց, որ Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածի աշխատանքների մեկնարկից հետո միջազգային դոնոր գործընկերների հետ քննարկումներ և որոշ հարցերում անհամաձայնություններ են ունեցել, որոնք այժմ համաձայնեցնում են։

«Բայց դա բերում է նրան, որ ավելի դանդաղ ենք շարժվում։ Մինչև այդ պրոցեսը կլիներ, մենք հասցրեցինք իրականացնել Քաջարան –Ագարակ մրցույթը, մոտ օրերս վերջնական տեսքի կբերենք և կունենանք հաղթող ընկերություն, և պատրաստվում ենք հայտարարել Քաջարանի թունելի մրցույթ»,–հավելեց նա։

Նշենք, որ դեռեւս 2021-ի վերջին Գնել Սանոսյանը հայտնել էր, Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի 2022 թվականի աշնանը։

  • Կիսվել: