երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կրթության անբավարար որակը, հատկապես գործնական հմտությունների եւ նորացված գիտելիքների առումով, ՀՀ-ում դարձել է առանցքային խնդիր․ Համաշխարհային բանկի խումբ

Կրթության անբավարար որակը, հատկապես գործնական հմտությունների եւ նորացված գիտելիքների առումով, ՀՀ-ում դարձել է առանցքային խնդիր․ Համաշխարհային բանկի խումբ

Վերջին տարիներին Հայաստանը կայուն առաջընթաց է գրանցել աղքատության կրճատման հարցում, սակայն զարգացման ոլորտում առկա խնդիրները մնում են, հատկապես մարդկային ներուժի զարգացման առումով, որն անհրաժեշտ է երկրում աշխատանքի արտադրողականության բարձրացման համար, այս մասին ասվում է Համաշխարհային բանկի խմբի զեկույցում։

Ընկերությունները խնդիրների հետ են բախվում, երբ վարձում եւ պահպանում են աշխատողներ` համապատասխան հմտություններով: Ընկերությունները համարում են աշխատուժի հմտությունների բացակայությունը, որպես իրենց գործունեության համար լուրջ խոչընդոտ:

Կրթության անբավարար որակը, հատկապես գործնական հմտությունների եւ նորացված գիտելիքների առումով, դարձել է առանցքային խնդիր: Բացի տեխնիկական հմտություններից, հայ երիտասարդների մոտ պակասում են ընդհանուր հմտություններ, ինչպիսիք են խնդիրների լուծման, քննադատական եւ ստեղծագործական մտածողության, թիմային աշխատանքի, լեզուների եւ առաջնորդության հետ կապված հմտությունները (Ռուտկովսկի, 2013):

Հետեւաբար, մինչ գործատուները զեկուցում են որակյալ կադրերի պակասի մասին, աշխատուժի զգալի մասը գործազուրկ է կամ ոչ ակտիվ։ Հայկական ընկերությունների որակավորման սահմանափակումների մեղմացումը վճռորոշ նշանակություն ունի արտադրողականության և մրցունակության բարձրացման համար (Համաշխարհային բանկ, 2017):

Այս զեկույցի նպատակն է զարգացնել Հայաստանում ուսուցիչների պրոֆիլի և պրակտիկայի խոր ըմբռնումը և տրամադրել փաստացի տվյալների վրա հիմնված, քաղաքականության վերաբերյալ գործնական առաջարկություններ՝ արդյունավետ ուսուցչական ուժ ստեղծելու համար։ Զեկույցը ներառում է ինչպես քանակական, այնպես էլ որակական վերլուծության հիման վրա եզրակացություններ, արդյունքների վերաբերյալ միջազգային գնահատականներ եւ համեմատական տվյալների բազաներ, ինչպես նաև այլ ուսումնասիրություններ, որոնք կապված են ուսուցիչների վարած քաղաքականությանը։

Զեկույցը սինթեզում է ամփոփում է Հայաստանում ուսուցիչների պրոֆիլները, առաջնահերթությունները, խնդիրներն ու պրակտիկաները, այն սահմանում է գաղափարներ քաղաքական գործիչների համար եւ խորհուրդ է տալիս Հայաստանում բոլորի համար ուսուցիչների աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ ուսուցման ուղիները:

  • Կիսվել: