երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջանում

Կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջանում

Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների, որոնք բնակվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Դիլիջանի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջից:

«Ինչպես երևում է նաև տեսանյութում, բնակիչները մոտենում են, հիանում կենդանու գեղեցկությամբ, սակայն չեն խանգարում նրանց վայելել իրենց հանգիստը:

Դիլիջանի բնությունն ու մաքուր օդը բարենպաստ են եղջերուների վերաբնակեցման և բազմացման համար, իսկ համայնքի բնակիչներն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեն նրանց հաճախ հանդիպելու»,- ասված է տեսանյութին կից գրառման մեջ:  

 

  • Կիսվել: