շաբաթ, մարտ 30
30 / 3 / 2024
Կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքցիներին կաջակցի կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքցիներին կաջակցի կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության շրջաակներում կառավարության որոշումները բաժանված են երկու ուղղության՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելում ևտնտեսական իրադրություն։  Այս մասին ֆեիսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ որոշել են լայն աջակցություն ցուցաբերել տնտեսությանն ու տնտեսվարողներին։ «Մենք արդեն պատրաստում ենք փաթեթը, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք իրենց աշխատողներին աշխատավարձեր վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրությունը կազմակերպելու և ռազմավարական ներդրումներ անելու համար»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ բանկերը կարող են այնքան էլ հակված չլինել այս ծրագրերի շրջանակում լայնորեն վարկավորել գյուղացիներին, սակայն կառավարությունը պետք է որոշակի մասնակցություն ունենա։

«Անհատների համար, որոնք կզբաղվեն մեր առաջարկած գյուղացիական ռազմավարական ծրագրերով, կառավարությունը նախ կզրոյացնի տոկոսները և կունենա ֆինանսավորման մասնակցություն անհատների պարագայում մինչև 30 տոկոս։ Մենք ենթադրում ենք, որ այս ծրագրերով շատ հեշտությամբ վարկեր կստանան բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն լավ վարկային պատմություն։ Իսկ ի՞նչ պետք է անեն այն գյուղացիները և ֆերմերները, որոնց վարկային պատմությունն այնքան էլ լավը չէ։ Բոլոր այն դեպքերում, երբ հնարավորություն չկա անհատապես ստանալու այսպիսի վարկային միջոցներ, մենք առաջարկում ենք, որ մեր հայրենակիցները համայնքներում ձևավորեն գյուղացիական կոոպերատիվներ, և այդ պարագայում կառավարությունը այս ծրագրերին մասնակցություն կունենա 50-60, հնարավոր է՝ նույնսիկ 70 տոկոսով»,- ասաց նա։

Վարչապետը նաև ընդգծեց, որ կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքցիների աջակցություն կցուցաբերեն։

 

  • Կիսվել: