հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կլիցենզավորվեն զարգացման կենտրոնների անվան տակ գործող նախադպրոցական կազմակերպությունները. Դրանց թիվը մոտ 300 է

Կլիցենզավորվեն զարգացման կենտրոնների անվան տակ գործող նախադպրոցական կազմակերպությունները. Դրանց թիվը մոտ 300 է

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ նախադպրոցական կրթության բնագավառում գործող նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելու նպատակով:

Ըստ հիմնավորման, այն կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

Արդյունքում կբարելավեն ուսումնական հաստատությունների լիցենզավորման պայմաններն ու պահանջները, որը կնպաստի ուսումնական հաստատությունների նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը:

Կլիցենզավորվեն ՀՀ-ում գործող կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ (մոտավոր հաշվարկով շուրջ 300), որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային, լրացուցիչ) և նախադպրոցական ծառայություններ:

Անհրաժեշտություն է առաջացել փոփոխել լիցենզավորման գործող մի շարք չափանիշներ և պահանջներ, քանի որ գործող չափանիշները լիովին չեն կարգավորում լիցենզավորման գործընթացի արդյունավետ իրականացումը:

  • Կիսվել: