շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խնդիրը ոչ թե քիչ ուտելու մեջ է, այլ սխալ ուտելու մեջ․ Վահան Քերոբյան

Խնդիրը ոչ թե քիչ ուտելու մեջ է, այլ սխալ ուտելու մեջ․ Վահան Քերոբյան

Պարենային անվտանգությունը այսօր երևի երեք ամենակարևոր խնդիրներից մեկն է, այսօր անհրաժեշտ է ոչ միայն անհրաժեշտ քանակով պարենով ապահովելու, այլև ճիշտ սնվելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մինչև երկու տարեկան երեխաների պարագայում մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե թերսնվելն է, այլ նաև  սխալ սնվելը, որի արդյունքում երեխաների զգալի մասը ունեն թերսնվածություն։ Հիմա դրա վերաբերյալ մենք աշխատանքներ ենք տանում, որ մարդիկ իմանան, թե ինչ պետք է մտնի իրենց սննդի մեջ»,- ասաց Քերոբյանը՝ ընդգծելով, որ խոսքը գնում է անհրաժեշտ վիտամինների, կալորիաների բաղադրության մասին։

«Շատ հաճախ տեսնում ենք, որ խնդիրը սխալ ուտելու մեջ է, ոչ թե քիչ ուտելու մեջ։ Թերսնված երեխաները նաև շատ են բարեկեցիկ ընտանիքներում, որովհետև մարդիկ ուղղակի չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ կերակրել երեխաներին։ Պետք է սննդակարգ կազմեք, մինչև տարվա մեջ կունենանք ընդունված պարենային ռազմավարություն, որի մեջ ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը երբ պետք է ուտել և այլն։

Մենք պետք է ընդամենը առաջարկենք, որը ենթադրում է լայնածավալ ուսուցողական, լուսաբանման աշխատանքներ, որպեսզի մարդիկ ավելի շատ բան իմանան ճիշտ սնվելու մասին: Մենք կենտրոնանում ենք միայն փոքր տարիքի երեխաների վրա»,-ընդգծեց նախարարը:

  • Կիսվել: