հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Խմիչքների համար բնական կորուստների նվազեցման կարգավորումը կտարածվի նաև մրգային օղիների վրա

Խմիչքների համար բնական կորուստների նվազեցման կարգավորումը կտարածվի նաև մրգային օղիների վրա

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» որոշման նախագիծը, որով նախատեսում է դրանց մեջ ներառել  նաև մրգային  օղիները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այսօր գործող կարգավորումներով մի շարք ալկոհոլային խմիչքների համար բնական կորուստների նվազեցման նպատակով կան կարգավորումներ, որոնք սակայն չեն տարածվում մրգային օղիների վրա:

«Վերջին շրջանում այս ոլորտում ակտիվություն կա և դա մեզ հուշում է, որ պետք է կարգավորել նաև այդ հատվածը: Դրանք քիմիական, ֆիզիկական և կլիմայական պայմանների պատճառով առաջացող նվազեցումներն են»,- նշեց նախարարը։

  • Կիսվել: