շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կհիմնանորոգվի պետական նշանակության  185 կմ ավտոճանապարհ

Կհիմնանորոգվի պետական նշանակության 185 կմ ավտոճանապարհ

Գործադիրն ընդունել է որոշում՝ 2020 թ. համար նախատեսված ավտոճանապարհների շինարարական աշխատանքներով` շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության, և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման անհրաժեշտությամբ պայմանավորված:

Կառավարությունն այս տարի նախատեսել է հիմնանորգել մինչև 500 կմ ճանապարհ: Այս փուլով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 185.33 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 97.26կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 55.57 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 32.5կմ: Հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների թիվը` 2: Այդ նպատակի համար կառավարության ներքո հաստատված միջոցներից կհատկացվի 17.4 մլրդ դրամ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այս տարվա համար նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերին՝ մշակութային, սպորտային, առողջապահական, կրթական 100 օբյեկտի նախագծման և շինարարության աշխատանքների մեկնարկին:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող ծրագրերի վերաբերյալ և նշել, որ ներկայում քննարկվում են մի քանի փաթեթներ, որոնց մրցույթներն արդեն կհայտարարվեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: «Քննարկումներ ենք ունենում շինարարական կազմակերպությունների հետ: Մենք համոզված ենք, որ ծրագիրը հաջողությամբ կմեկնարկենք և կշարունակենք»,-նշել է Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն 2-3 տարում, արդյունքում կստեղծվեն տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր:

Վարչապետը նշել է, որ 100 օբյեկտի մրցույթները պետք է հայտարարվեն և անցկացվեն մինչև սեպտեմբեր:

  • Կիսվել: