հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խաղալ, շահել, հետո էլի խաղադրույքներ կատարել, և ստացվում է այնպիսի թիվ, որը ՀՀ բյուջեն երկու անգամ գերազանցում է. Բաբկեն Թունյան

Խաղալ, շահել, հետո էլի խաղադրույքներ կատարել, և ստացվում է այնպիսի թիվ, որը ՀՀ բյուջեն երկու անգամ գերազանցում է. Բաբկեն Թունյան

Չենք կարող ասել այս նախագծով խնդիրն ամբողջությամբ լուծում ենք, բայց սա գոնե տեսանելիություն է ապահովելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, և խաղատների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ մինչ այս նախագիծը ունեցել են գովազդի սահմանափակում, և սա հաջորդ քայլն է և առաջիկայում ևս կլինեն քայլեր այս ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ծավալին և հարկման մեխանիզմներին, Բաբկեն Թունյանն ասաց. «3,9 տրիլիոն դրամի խաղադրույքները, որ կան, որոնց մասին մենք դեռ գովազդի օրենքի ժամանակ խոսում էինք, իրենք կրկնահաշվարկի արդյունքում ստացված են: Այսինքն հնարավոր է խաղալ, շահել, հետո այդ շահած գումարով էլի խաղադրույքներ կատարել, և ստացվում է այնպիսի թիվ, որը Հայաստանի բյուջեն երկու անգամ գերազանցում է, այստեղ ավելի կարևոր է, թե որքանն են իրականում մեր համաքաղաքացիները պարտվում: Եվ այդ ճշգրիտ վիճակագրությունը, ցավոք սրտի, մի քիչ էլ կասկածի տեղիք է տալիս, քանի որ կարող է այդ շահումների մասով էլ որոշակի մանիպուլյացիաներ լինեն, և մենք այդ մասին չիմանանք»,- ասաց նա:

Բաբկեն Թունյանը նշեց, որ ըստ էության այս խաղամոլության ծավալները նշանակում են, որ մենք ունենք եկամուտների նեգատիվ վերաբաշխում:

 

  • Կիսվել: