ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջեի կատարողականը 97.7 տոկոս է

ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջեի կատարողականը 97.7 տոկոս է

2021 թվականին ԿԳՄՍ նախարարությունն ըստ նախատեսվածի իրականացրել է 21 ծրագիր և 194 միջոցառում: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան խաչատրյանը:

«Ծախսերի տարեկան պլանը 177 միլիարդ 649 միլիոն դրամ էր սահմանված: Ճշտված պլանը կազմել է 178 միլիարդ 853.6 միլիոն դրամ: Փաստացի կատարումը 174 միլիարդ 809 միլիոն դրամ է»,- ասաց Խաչատրյանը:

Այսպիսով, նախարարության բյուջեի կատարողականը 97.7 տոկոս է:

  • Կիսվել: