ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԿԲ-ն քաղաքացիներին կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ եղանակով

ԿԲ-ն քաղաքացիներին կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ եղանակով

ՀՀ կենտրոնական բանկը կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով քաղաքացիներին կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ եղանակով։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

Նա հիշեցրեց, որ մարտի սկզբին հանդես են եկել հայտարարությամբ` կոչ անելով քաղաքացիներին, որ իրենց առևտուրը հին թղթադրամներով անեն, որպեսզի դրանք գան բանկեր, և ԿԲ-ն բանկերի հետ համագործակցությամբ այդ հին թղթադրամները փոխարինի նոր չօգտագործված թղթադրամներով և դրանք մտնեն շրջանառության մեջ։

«Այդ գործընթացը միանգամից անել հնարավոր չէ, որովհետև բավականին շատ կանխիկ վճարումներ կան: Դրա համար մենք կոչ ենք անում առցանց, անկանխիկ վճարումներ իրակացնել` այդ ձևով հնարավորինս զերծ մնալով կանխիկ դրամի հետ շփվելուց»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

  • Կիսվել: