ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԿԲ-ն բանկերի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԿԲ-ն բանկերի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հաշվի առնելով Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որդեգրած մոտեցումները և նպատակ ունենալով ապահովել պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ ԿԲ-ն բանկերին ուղղորդել է առաջնորդվել հետեւյալ սկզբունքներով․

բռնագանձում չտարածել վարկառուների այն հաշիվների նկատմամբ, որոնց միջոցով Հայաստանի կառավարության կողմից հաստատված միջոցառումների շրջանակներում տրամադրվել են ֆիզիկական անձանց օգնությունները և այլ սոցիալական աջակցությունները,

միջոցներ ձեռնարկել, որպեսզի սոցիալական աջակցության միջոցներից չգանձվեն որևէ միջնորդավճարներ։

  • Կիսվել: