ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կատարական կողմին հրավիրել եմ Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորություններին. Քերոբյան

Կատարական կողմին հրավիրել եմ Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորություններին. Քերոբյան

Այսօր Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ բին Թրքի ալ-Սուբեյհիի հետ մասնակցել ենք AgriteQ 2022 Գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը՝ առանձին տաղավարով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

՛՛Հայկական տաղավարում շրջելուց եւ ներկայացված հայկական արտադրանքներին ծանոթանալուց հետո գործընկերոջս հետ խոսել ենք պարենային անվտանգության հարցերի կարեւորության եւ այդ համատեքստում Հայաստանում կատարական ներդրումների մասին։

Կատարական կողմին հրավիրել եմ Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորություններին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։

Հանդիպման ավարտին ստորագրել ենք մտադրությունների հուշագիր համագործակցության մասին՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: