ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կառավարությունը կհանի միջմարզային և ներմարզային տրանսպորտի պետական տուրք տալու պահանջը

Կառավարությունը կհանի միջմարզային և ներմարզային տրանսպորտի պետական տուրք տալու պահանջը

Կառավարությունը կհանի միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների պետական տուրք տալու պահանջը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Կանոնավոր ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանցի գործընթացն ավելի արագացնելու ու զարգացնելու, ոլորտը ներդրումային առումով ավելի գրավիչ դարձնելու համար միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների համար առաջարկում ենք հարկային բեռը թեթևացնել և հանել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների պետական տուրք տալու պահանջը»,-ասաց Սանոսյանը։

  • Կիսվել: