ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կառավարությունը հերթական պետական գույքն է օտարում. մեկնարկային գինը 595 մլն դրամ է

Կառավարությունը հերթական պետական գույքն է օտարում. մեկնարկային գինը 595 մլն դրամ է

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում պետական գույքը դասական աճուրդով  օտարելու մասին որոշում կայացրեց:

Խոսքը ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք. Ա. Խաչատրյան փողոց 116/1 մասնաշենք հասցեում գտնվող 4945.11 քառ. մետր մակերեսով անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.6858 հեկտար մակերեսով հողամասի մասին է:

2023 թվականի մարտի 16-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 595 200 000 ՀՀ դրամ։

Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 222 100 000 ՀՀ դրամ։

Հատկացված հողամասի տվյալ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 30 461 864 ՀՀ դրամ է։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 595 200 000 դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 29 760 000 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝   1 479 122.40 դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում Գնորդի առաջարկած գնի մեջ։

Նախագծով նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով կազմակերպել հերթական աճուրդներ՝ Գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան գնահատված արժեքի 50 տոկոսի չափը։

  • Կիսվել: