Կառավարությունը դիտարկում է մասնագիտական հայրենադարձության հարցը. Ավինյան
Հայկական առեւտրային ցանցի «Հայաստան-Սփյուռք գործնական հարաբերությունների զարգացում» չորրորդ համաժողովի ընթացքում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ պետության զարգացման ճանապարհին կարեւոր է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների փոխակերպումը ։
Ասվածի համատեքստում նա մասնակիցներին կոչ է արել Հայաստանը դիտարկել որպես սեփական բիզնեսի զարգացման երկիր։
«Կան շատ օրինակներ, թե ինչպես են մեր սփյուռքահայ հայրենակիցները ստեղծել եւ զարգացրել իրենց ձեռնարկությունները Հայաստանում՝ արդյունքում ապահովելով կայուն զբաղվածություն, կորպորատիվ մշակույթի զարգացում, շուկայում որակի բարձրացում՝ մրցակցության միջոցով»,-նշել է Ավինյանը։
Փոխվարչապետը նաև ասել է, որ կառավարությունը դիտարկում է մասնագիտական հայրենադարձության հարցը ՝ նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել մեր հայրենակիցների հայրենիք վերադարձի համար, որոնք բարձր մասնագիտական պատրաստվածության մակարդակ ունեն
Այս առումով Ավինյանը կարևորել է այս շաբաթ Հայաստանում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: