ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարությունը 4,7 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկ է տրամադրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում

Կառավարությունը 4,7 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկ է տրամադրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում

 20 օրվա ընթացքում գյուղատնտեսական ոլորտին 4,7 մլրդ դրամի վարկ է տրամադրվել։ Այս մասին  ապրիլի 22-ին  մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հացերին՝  ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նա հայտնեց, որ վարկերը տրամադրվել են կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման կառավարության հաստատած առաջին և երկրորդ միջոցառումների շրջանակում։

«Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների համաձայն` արդեն ունենք 13 հազարից ավելի հայտադիմում, որի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 27,6 մլրդ դրամ։ Այսօրվա դրույթամբ` արդեն հաստատվել է 2 943 հայտ, ընդհանուր` 4,34 մլրդ դրամային արժեքով։ Առաջին միջոցառման շրջանակում, որը նույնպես թույլատրում է գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպություններին մասնակցություն ունենալ այդ ծրագրին, բավարարվել է արդեն 10 հայտ, ընդհանուր` 694 մլն դրամ արժեքով։ 20 օրվա ընթացքում արդեն տրամադրվել է 4,7 մլրդ դրամի վարկ»,- ասաց փոխնախարարը։

  • Կիսվել: